Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Կշարունակվի «Հյուսիս-հարավ»-ի կառուցման ծրագիրը

Կշարունակվի «Հյուսիս-հարավ»-ի կառուցման ծրագիրը
21.01.2016 | 13:20

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ղեկավար Դևիդ Դոուլին, որ ավարտում է գործունեությունը Հայաստանում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի կառավարության և ԱԶԲ-ի միջև իրականացվել և այժմ էլ շարունակվում են կարևոր ծրագրեր, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման, Մ6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման, դպրոցների սեյսմիկ անվտանգության ապահովման ծրագրերը: Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Դոուլին աշխատանքի և կառավարության հետ արդյունավետ համագործակցության համար: Դևիդ Դոուլը նշել է, որ Հայաստանի կառավարության և ԱԶԲ-ի համագործակցության լավագույն օրինակներից է «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման ծրագիրը, որն այս տարի կշարունակվի:
Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ղեկավարը վստահ է, որ հետագայում ևս Հայաստանի և ԱԶԲ-ի գործակցությունը կշարունակվի:

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ